Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վա­նե­ց­յա­նը կփոր­ձի՞ ի­րեն դիր­քա­վո­րել այ­լընտ­րան­քա­յին բևե­ռում

Վա­նե­ց­յա­նը կփոր­ձի՞ ի­րեն դիր­քա­վո­րել այ­լընտ­րան­քա­յին բևե­ռում
04.10.2019 | 00:47
ԵԱՏՄ երևա­նյան նիս­տը թեև փոքր-ինչ ստ­վե­րեց վեր­ջին կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյու­նը՝ Ար­թուր Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կա­նը ԱԱԾ տնօ­րե­նի պաշ­տո­նից, սա­կայն, կար­ծում ենք, ա­ռա­ջի­կա­յում այս թե­ման դար­ձյալ օ­րա­կար­գա­յին է դառ­նա­լու՝ իր հետ բե­րե­լով նո­րա­նոր զար­գա­ցում­ներ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում։
ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կա­նը և դրան հետևած հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը փոր­ձա­գի­տա­կան և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում գնա­հատ­վե­ցին որ­պես ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի նոր խթա­նիչ ռե­սուրս: Ընդ ո­րում, Ար­թուր Վա­նե­ցյա­նի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը գրե­թե միան­շա­նակ և միա­հա­մուռ ո­րա­կե­լով որ­պես ԱԱԾ գե­նե­րա­լի մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու հայտ՝ փոր­ձա­գետ­նե­րը միև­նույն ժա­մա­նակ ար­ձա­նագ­րում են, որ քա­ղա­քա­կան հար­թա­կում նոր խա­ղա­ցո­ղի ի հայտ գալն ինք­նին կա­տա­լի­զաց­նում է ու­ժե­րի վե­րա­դա­սա­վո­րում­ներն ինչ­պես իշ­խա­նա­կան, այն­պես էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տե­րում:
Այս պա­րա­գա­յում վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն է ստա­նում Ար­թուր Վա­նե­ցյա­նի՝ քա­ղա­քա­կան ի­րա­կան և իս­կա­պես ազ­դե­ցիկ գոր­ծոն դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյունն ու գնա­հա­տու­մը: Այդ գնա­հա­տա­կա­նի կո­ռեկ­տու­թյու­նը կարևոր է թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի կտ­րուկ կեր­պա­րա­նա­փո­խու­թյունն ու քա­ղա­քա­կա­նա­ցու­մը ո­րո­շա­կի էյ­ֆո­րիկ ար­ձա­գանք­ներ ու­նե­ցավ հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի ընդ­դի­մա­դիր տար­բեր սեգ­մենտ­նե­րում, ինչ­պես նաև հա­մա­պա­տաս­խան տրա­մադ­րու­թյուն­ներ ու­նե­ցող հա­սա­րա­կա­կան շեր­տե­րում։ Բնա­կա­նա­բար, Վա­նե­ցյա­նի անս­պա­սե­լի շր­ջա­դար­ձը գո­նե սկզբ­նա­կան շր­ջա­նում ո­րո­շա­կի խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ էր ա­ռա­ջաց­րել իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում, քա­նի որ իր տես­քով և բո­վան­դա­կու­թյամբ ա­մենևին էլ նման չէր պաշ­տո­նան­կու­թյան։ Այն պա­րու­նա­կում էր իշ­խա­նա­կան հա­մա­կարգն ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով, ան­գամ դե­մար­շի ե­ղա­նա­կով, ինք­նա­կամ լքե­լու տար­րեր: ՈՒ­ժա­յին կա­ռույ­ցի ղե­կա­վա­րի հրա­ժա­րա­կանն իշ­խա­նու­թյան մե­ծա­մաս­նու­թյան հա­մար ան­հաս­կա­նա­լի ըմ­բոս­տու­թյուն էր դի­տարկ­վում, որ թե՛ իշ­խա­նու­թյան ներ­սում, թե՛ հա­սա­րա­կու­թյան շա­հագր­գիռ շր­ջա­նակ­նե­րի մոտ տպա­վո­րու­թյուն էր ստեղ­ծում, որ երկ­րում ինչ-որ խոր­քա­յին, ա­ռայժմ ան­տե­սա­նե­լի գոր­ծըն­թաց­ներ են սկս­վել, ո­րոնք ստի­պում են լավ տե­ղե­կաց­ված ու կոմ­պե­տենտ ու­ժա­յին­նե­րին վա­ղօ­րոք լքել իշ­խա­նա­կան թի­մը:
Փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ՝ հենց նման խու­ճա­պա­յին և ան­կու­մա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րին վերջ տա­լու հա­մար է, որ վար­չա­պե­տը և նրա մեր­ձա­վոր շր­ջա­պատն ա­նընդ­հատ ա­ռի­թը բաց չեն թող­նում՝ պն­դե­լու, որ խոս­քը ոչ թե հրա­ժա­րա­կան­նե­րի, այլ, ըստ էու­թյան, պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի մա­սին է, այն էլ՝ ու­ժա­յին­նե­րի աշ­խա­տան­քա­յին և պրո­ֆե­սիո­նալ թե­րա­ցում­նե­րի հիմ­քով: Այս­ինքն՝ այս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վը փոր­ձում է ի­րա­վի­ճակն իր կող­մից լիո­վին վե­րահս­կե­լի ներ­կա­յաց­նել: Այս պա­րա­գա­յում վար­չա­պե­տի հա­մար բա­վա­կա­նին զգա­յուն է դար­ձել այն ի­րո­ղու­թյու­նը, որ ի­րեն այդ­պես էլ չի հա­ջող­վում սաս­տել Ար­թուր Վա­նե­ցյա­նի ըմ­բոս­տու­թյու­նը, քա­նի որ վար­չա­պե­տի յու­րա­քան­չյուր հար­վա­ծին ան­մի­ջա­պես հա­ջոր­դում է գե­նե­րա­լի ոչ պա­կաս ցա­վա­գին պա­տաս­խա­նը: Այս­պի­սով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին մինչ օրս էլ չի հա­ջող­վում թե՛ իր թի­մին, թե՛ հա­սա­րա­կու­թյա­նը ցույց տալ, որ վեր­ջին խոսքն ի­րենն է, քա­նի որ Ար­թուր Վա­նե­ցյանն իր ընտ­րած մար­տա­վա­րու­թյամբ վի­ճար­կում է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի այդ մե­նաշ­նոր­հա­յին, մինչ վեր­ջերս բա­ցար­ձա­կա­պես չվի­ճարկ­վող ի­րա­վուն­քը: Ար­դյուն­քում կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ այս պա­հի դրու­թյամբ Փա­շի­նյա­նը ստիպ­ված է հաշտ­վել վե­րոն­շյալ ի­րո­ղու­թյան հետ և ըստ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի, ո­րո­շել է հետ քաշ­վել՝ ա­վե­լորդ ան­գամ չհ­րահ­րե­լով նոր սկան­դալ­ներ, գեր­տե­ղե­կաց­ված և ար­դեն ինչ-ինչ ակ­նարկ­ներ ա­րած ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նին: Սա­կայն, փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, յու­րա­հա­տուկ այդ ստա­տուս քվո­յի պահ­պա­նու­մը դժ­վար թե եր­կա­րա­ժամ­կետ լի­նի։ Եվ դա հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է լի­նե­լու ոչ միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի բնա­վո­րու­թյամբ ու խառն­ված­քով և քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը չպահ­պա­նե­լու հայտ­նի վար­քագ­ծով, այլև ար­դեն մոտ ա­պա­գա­յում Ար­թուր Վա­նե­ցյա­նի գրե­թե ան­խու­սա­փե­լի ակ­տի­վու­թյամբ։
Բնա­կա­նա­բար հաշ­վի առ­նե­լով այս հե­ռան­կար­նե­րը՝ ար­դեն իսկ ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյան են են­թարկ­վում քա­ղա­քա­կան դաշ­տում ակն­հայտ հա­վակ­նու­թյուն­ներ դրսևո­րող Ար­թուր Վա­նե­ցյա­նի ու­ժեղ և թույլ կող­մե­րը։
Անդ­րա­դառ­նա­լով ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րին՝ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­ներն ար­ձա­նագ­րում են նախ և ա­ռաջ Վա­նե­ցյա­նի հա­մար ստեղծ­ված մեկ­նար­կա­յին բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը՝ կապ­ված հան­րա­յին ըն­կալ­ման բարձր և դրա­կան վար­կա­նի­շի հետ:
Նշենք, որ քա­ղա­քա­կան դաշտ մտ­նող յու­րա­քան­չյուր նոր գործ­չի հա­մար կարևո­րա­գույն գոր­ծոն է հան­դի­սա­նում վեր­ջի­նիս ճա­նա­չե­լիու­թյան աս­տի­ճա­նը հան­րու­թյան լայն շր­ջա­նում: Այս ա­ռու­մով Ար­թուր Վա­նե­ցյա­նը թերևս մր­ցակ­ցել կա­րող է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ:
Բա­ցի այդ, ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը հան­րու­թյան ա­մե­նա­լայն շր­ջա­նակ­նե­րում, քա­ղա­քա­կան դաշ­տի, իշ­խա­նա­կան և ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծի հա­մար, ինչ­պես նաև պե­տա­կան ա­պա­րա­տում ըն­կալ­վում է որ­պես ա­մեն ին­չից և ա­մեն մե­կի մա­սին տե­ղե­կաց­ված գոր­ծիչ: Ինք­նին այս փաս­տը, առն­վազն հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով, զս­պող հան­գա­մանք է ինչ­պես Վա­նե­ցյա­նի պո­տեն­ցիալ դաշ­նա­կից­նե­րի, այն­պես էլ հա­կա­ռա­կորդ­նե­րի հա­մար:
ՈՒ­շագ­րավ է, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նը բա­վա­կա­նին սերտ կա­պեր ու­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ կենտ­րոն­նե­րի ազ­դե­ցիկ շր­ջա­նակ­նե­րի հետ: Չի բա­ցառ­վում, որ խոս­քը ոչ միայն Ռու­սաս­տա­նի և նրա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի, այլև քա­ղա­քա­կան, ինչ­պես նաև ո­րոշ այլ եր­կր­նե­րի հա­մա­պա­տաս­խան շր­ջա­նակ­նե­րի մա­սին է:
Ինչ վե­րա­բե­րում է կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից մե­կին՝ ֆի­նանս­նե­րին, ա­պա Ար­թուր Վա­նե­ցյանն ու­նի սկզբ­նա­կան ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն սկ­սե­լու հա­մար։ Մեկ­նար­կա­յին պայ­ման­նե­րում դա կարևոր է, իսկ նա­խագ­ծի թափ հա­վա­քե­լու պա­րա­գա­յում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ի հայտ կգան ֆի­նան­սա­վոր­ման այլ աղ­բյուր­ներ:
Ար­ձա­նագ­րենք նաև, որ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը բա­վա­կա­նին սերտ կա­պեր է հաս­տա­տել Ար­ցա­խում և հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյան այն քիչ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից էր, ո­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ներ­կա­յիս ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ պրոբ­լե­մա­տիկ չեն հա­մար­վում: Դրա վկա­յու­թյունն էր օ­րերս Վա­նե­ցյա­նի այ­ցը Ար­ցախ՝ Ար­ցա­խի թե­մի 30-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։
Առն­վազն սկզբ­նա­կան շր­ջա­նում Ար­թուր Վա­նե­ցյա­նը կա­րող է ակն­կա­լել հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին ընդ­դի­մա­դիր կամ ան­կախ հա­մար­վող մա­մու­լի մի­ջոց­նե­րի հետ: Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում մի պահ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում կեղծ օգ­տա­տե­րե­րի դեմ պայ­քա­րող Ար­թուր Վա­նե­ցյանն ա­վե­լի քան քա­ջա­տե­ղյակ է, թե ով ով է սոց­ցան­ցա­յին տի­րույ­թում, և ինչ մե­խա­նիզ­մով է կա­ռա­վար­վում կամ վե­րահ­սկ­վում քա­րոզ­չա­կան դաշ­տը սո­ցիա­լա­կան մե­դիա­յում:
Ար­թուր Վա­նե­ցյա­նի հա­մար կա­մա թե ա­կա­մա լրա­ցու­ցիչ դի­վի­դենդ­նե­րի աղ­բյուր կա­րող է հան­դի­սա­նալ նրա գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի ղե­կա­վա­րի պաշ­տո­նում: Հի­մա նրա ան­վան հետ են կապ­վում հայ­կա­կան ֆուտ­բո­լում առ­կա ո­րո­շա­կի դրա­կան տե­ղա­շար­ժե­րը: Եվ կա­րե­լի է են­թադ­րել, որ ե­թե այս աշ­նանն ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը շա­րու­նա­կի այս մի­տու­մը, ա­պա դա նույն­պես բա­վա­կա­նին բա­րեն­պաստ ֆոն կս­տեղ­ծի Ար­թուր Վա­նե­ցյա­նի քա­ղա­քա­կան դաշտ մտ­նե­լու հա­մար:
Որ­պես Վա­նե­ցյա­նի թու­լու­թյուն է հա­մար­վում նրա կա­պը, այս­պես կոչ­ված, նախ­կին­նե­րի հետ, ե­ղած բիզ­նես­նե­րը, այդ թվում՝ օֆ­շո­րա­յին գո­տի­նե­րում, պե­տա­կան գաղտ­նիք­նե­րը փո­խան­ցե­լու հի­պո­թե­տիկ հնա­րա­վո­րու­թյու­նը, քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու փոր­ձի պա­կա­սը և այլն: Ի դեպ, հատ­կան­շա­կան է, որ նման մե­ղադ­րանք­նե­րին ար­դեն իսկ հն­չեց­վել են ո­րո­շա­կի պա­տաս­խան­ներ և պար­զա­բա­նում­ներ, մաս­նա­վո­րա­պես, մի քա­նի ան­գամ կտ­րուկ կեր­պով ԱԱԾ նախ­կին պե­տը հայ­տա­րա­րել է, որ թող ոչ ոք չփոր­ձի ի­րեն կա­պել նախ­կին­նե­րի հետ՝ ըստ էու­թյան սահ­մա­նա­զատ­վե­լով նախ­կին բո­լոր ռե­ժիմ­նե­րից։ Ինչ վե­րա­բե­րում է պե­տա­կան գաղտ­նիք­նե­րի օգ­տա­գործ­ման տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյա­նը, ա­պա դա նույն­պես կտ­րուկ հերք­վել է՝ ա­սե­լով, որ դա ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն կա­րող է հա­մար­վել։
Նկա­տենք, որ խո­ցե­լի հա­մար­վող վե­րոն­շյալ դրույթ­ներն ար­դեն իսկ դր­վել են շր­ջա­նա­ռու­թյան մեջ, և ըստ էու­թյան, ստաց­վել են հա­մա­պա­տաս­խան պար­զա­բա­նում­ներ: Այս ա­ռու­մով կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ իշ­խա­նու­թյունն իր հնա­րա­վոր հա­կա­ռա­կոր­դին վար­կա­բե­կե­լու հիմ­նա­կան ռե­սուրս­նե­րը գոր­ծի է դրել և ընդ­հա­նուր առ­մամբ ոչ տպա­վո­րիչ ար­դյունք­նե­րի է հա­սել: Մինչ­դեռ Վա­նե­ցյա­նի ռե­սուրս­նե­րը դեռևս գոր­ծի չեն դր­ված։ Ա­վե­լին, Վա­նե­ցյա­նը, ի պա­տաս­խան նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ սերտ կա­պե­րի մա­սին լու­րե­րի, դիր­քա­վո­րել է իր ա­պա­գա տե­ղը քա­ղա­քա­կան դաշ­տում՝ ո՛չ ներ­կա­նե­րի, ո՛չ ա­ռա­վել ևս նախ­կին­նե­րի հետ, այլ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նոր՝ այ­լընտ­րան­քա­յին բևե­ռում։ Այս­պի­սով, ըստ էու­թյան, փորձ է ար­վե­լու զբա­ղեց­նե­լու նոր ընդ­դի­մու­թյան մինչ օրս դա­տարկ տե­ղը…
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ